Բարսելոնան այսօր մարզում անցկացրեց Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում:
Վնասվածքներ ունեցող Աֆելլայը, Վիլյան և Պեդրոն Սյուտատ Էսպորտիվայում վերականգնողական մարզում անցկացրեցին: Ֆոնտասը պատրաստվում է իր վիրահատությանը, իսկ Կեյտան Մալիի հավաքականի կազմում է: Հաշվի առնելով այս ամենը, Գվարդիոլան հրավիրել էր Բարսա Բ - ի անմիջապես 10 խաղացողների` Կուենկային, Մոնտոյային, Ռոբերտոյին, Դոս Սանթոսին, Օյերին, Արմանդոյին, Գոմեսին, Ռոսելին, Գուստավոյին ու Ֆեմենիային:

Բետիսի դեմ խաղում մեկնարկային կազմում դուրս եկած խաղացողները վերականգնողական մարզում անցկացրեցին, իսկ մյուսները մարզվեցին սովորական ծրագրով` պատրաստվելով արտագնա Էլ Կլասիկոյին:
Ավելացնենք, որ իր հաջորդ մարզումը Բարսելոնան կանցկացնի վաղը` Երևանի ժամանակով 21:00 - ից սկսած: Սյուտատ Էսպորտիվայում կայանալիք այդ մարզումից հետո, Խոսեպ Գվարդիոլան կմասնակցի նախախաղյա մամլո ասուլիսի:
Աղբյուր`barca.am

Комментариев нет:
Отправить комментарий