20 янв. 2012 г.

«Բարսելոնա»-ի` 2012/13 մրցաշրջանի նոր մարզաշապիկները

Իսպանական Sport.es հանդեսն այսօր հրապարակեց կատալոնական «Բարսելոնա»-ի նոր մարզաշապիկների նկարները, որով թիմը հանդես է գալու 2012/13 թվականի մրցաշրջանում:
Իսպանիայի Լա Լիգայի գործող չեմպիոնի տնօրենների խորհուրդն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը և նշել, որ նոր մարզաշապիկը պատրաստվել է Nike-ի հետ համատեղ: Սեփական հարկի տակ «Բարսելոնա»-ն կխաղա ավանդական` կապտանռնագույն մարզաշապիկով, իսկ հյուրընկալվելիս թիմը կկրի նարնջագույն մարզահագուստ: Նարնջագույն մարզաշապիկներ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն առաջին անգամ կրել են 1991/92 թվականի մրցաշրջանում:
«Բարսելոնա»-ի մարզաշապիկներից մեկը թիմի պատմության մեջ առաջին անգամ ունի սև գույն:

Աղբյուր`1in.am

Комментариев нет:

Отправить комментарий