Հոլանդիայի գավաթի խաղարկության՝ «Այաքս»-ԱԶ Ալկմար հանդիպումն ընդհատվել է 38-րդ րոպեին։
1։0 հաշվի ժամանակ խաղադաշտ է վազել մի ֆուտբոլասեր և փորձել է հարձակվել հյուրերի դարպասապահ Էստեբան Ալվարադոյի վրա, սակայն դարպասապահը ժամանակին է արձագանքել՝ ոտքի դիպուկ հարվածով նոկդաունի ենթարկելով վերջինիս։ Ընդ որում Ալվարադոն չի բավարարվել այդքանով և բառացիորեն ծեծել է երկրպագուին։
Իր գործողությունների համար 22-ամյա դարպասապահը կարմիր քարտ է ստացել, իսկ «Ալկմարի» գլխավոր մարզիչը հեռացրել է իր թիմը խաղադաշտից։
Հիշեցնենք, որ «Այաքսի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով այս խաղում պահեստայինների նստարանին էր, սակայն միջադեպի պատճառով այդպես էլ դուրս չի եկել խաղադաշտ։

Комментариев нет:
Отправить комментарий